Ինդոնեզիայի ծխախոտի թանգարանը

Art News 23.05.2020   22:30   1151

Մինչ աշխարհում միլիոնավոր մարդիկ խոսում են ծխախոտի ու ծխելու վնասակարության մասին ու առողջ կյանք են վարում, ինդոնեզական Կուդուս քաղաքում զարգանում ու ծաղկում է բավականին հետաքրքիր մի թանգարան՝ Ծխելու կամ ծխախոտի թանգարանը։ Ինդոնեզիայում նման կուլտային կառույցի ստեղծումը չի կարելի պատահական համարել։ Տեղացիների համար ծխելն ամենևին էլ վտանգավոր սովորույթ չի համարվում, այլ իսկական արվեստ է։ Նրանք հավատում են, որ ծխելու գործընթացը օգնում է լուսավորել ուղեղն ու հանգստացնել նյարդերը, ինչպես նաև շփվել կախարդական նրբին մատերիաների հետ։

Թանգարանում ցուցանմուշների հետաքրքիր հավաքածու կա։ Այստեղ կարելի է տեսնել ձեռքի աշխատանք ծխամորճներ, հին ծխախոտատուփեր, ծխախոտի քսակներ ու զարդատուփեր, ինչպես նաև մեքենաներ, որոնց միջոցով կարելի է ծխախոտն ինքնուրույն պատրաստել ու փաթաթել։ Սիգարների ու ծխախոտների թանգարանի հավաքածուն հսկայական է։ Ներկայացված ծխախոտի սորտերից մի քանիսն արդեն վաճառքում հնարավոր էլ չէ գտնել։ Հետաքրքիր ցուցահանդես նվիրված է ծխախոտ աճեցնելուն ու նրա մշակման գործընթացին։

Հակածխախոտային քարոզչությունը մի քանի տարի առաջ հասավ նրան, որ թանգարանը ժամանակավորապես փակվեց, բայց նրա տերերին հաջողվեց պաշտպանել իրավունքներն ու արդեն 2007-ից թանգարանը կրկին բաց է այցելուների առաջ։ Այսօր թանգարան այցելողները կարող են ոչ միայն նայել, այլև փորձել ինդոնեզական ծխախոտների լավագույն սորտերը, իսկ կից գործող խանութից ծխախոտի հետ կետ կապված հուշանվերներ գնել։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon