Ինձ սարսափեցնում են որդուս հասցեին ուղղվող խոսքերը. Դիանա Ջոկովիչ

Աշխարհ 29.06.2020   21:45   250

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի մայրը՝ Դիանա Ջոկովիչը, խոսել է որդու շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Հիշեցնենք՝ սերբ թենիսիստին մեղադրում են ցուցադրական մրցաշար կազմակերպելու համար: Բանն այն է, որ մրցաշարի ժամանակ մասնակիցների շրջանում, այդ թվում՝ նաև Ջոկովիչի մոտ, գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր:

«Ինձ սարսափեցնում են որդուս հասցեին ուղղվող խոսքերը: Որոշ մարդիկ երևի շատ էին ուզում, որ այդպես լիներ: Մեզ համար այս ամենը արտասովոր է, անհավատալի է»,- ասել է Ջոկովիչի մայրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մրցումների ժամանակ մարզիկները չէին պահել սոցիալական հեռավորությունը, իսկ տրիբունաներին ներկա են եղել հանդիսականներ:



 Պիտակներ
         Ջոկովիչ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb