Ինձ անձնական վիրավորանք հասցրած անձն այսօր ներողություն է խնդրել. Նաիրա Զոհրաբյան

Տեսանկյուն 12.05.2020   15:00   469

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երեկ ինձ անձնական վիրավորանք եւ սպառնալիք հասցրած անձը այսօր անձնական նամակով ներողություն է խնդրել ինձանից, ինչպես ինքն է ձեւակերպել՝ հանուն իր երեք երեխաների։

Չէի հրապարակի սույն պերսոնաժի ներողությունը, սակայն հրապարակելուս նպատակը մեկն է՝ որպեսզի բոլոր նրանք, ովքեր կզարթնեն ու պարապությունից կորոշեն, որ պիտի չայ խմելու հետ մի հատ էլ հայհոյեն ում ուզում են, հստակ իմանան, որ գոնե իմ դեպքում մինչեւ վերջ հետեւողական եմ լինելու, որ վերջիններս օրենքի առաջ կրեն իրենց պատիժը։

Նորից եմ ասում՝ մեկդ հանկարծ իմ համառության եւ հաստատակամության վրա չկասկածի»։



 Պիտակներ
         Նաիրա Զոհրաբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon