Ինչպիսի՞ն է իրավիճակը Տիգրանակերտի պեղածո հատվածներում

Իրադարձային 17.10.2020   20:15   428

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է հուշարձանների պահպանությամբ զբաղվող մի շարք միջազգային կազմակերպությունների։ Առաջինն  արձագանքել է ՅՈւՆԵՍԿՕ-ն:

«Դժվախտաբար, միջազգային հանրությունը, տվյալ դեպքում ՅՈւՆԵՍԿՕ-ն,  փորձում են հավասարության նշանը պահել, ավելի գնում են կողմերին հորդորելով ուղղակի խուսափել մշակութային  հաստատությունները թիրախավորումից: Բայց ակնկալում ենք մեր միջազգային գործընկերներից, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որ շատ ավելի հասցեական պատասխան կտան»,-ՀՀ կառավարության պատրաստած տեսանյութում ասում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Արցախում հաշվառված են 4000-ից ավելի պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողներ, համալիրներ: Ակտիվ ռազմական գործողությունները վտանգում են դրանց ճակատագիրը:

Տեսանյութում նշվում է, որ անհանգստացնող լուրեր են ստացվում նաև մ.թ.ա 1-ին դարով թվագրվող Տիգրանակերտ պատմական հնավայրից:

Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը տեսանյութում ասում է. «Մեր ունեցած տեղեկություններն այն են,  որ Վանքասարի որոշ հատվածներում, ներառյալ Տիգրանակերտը, ինչ-որ արկեր են ընկել, բայց կոնկրետ Տիգրանակերտի թանգարանի կառույցը ոնց որ թե չի վնասվել:

 

Ինչ վերաբերում է  Տիգրանակերտի  պեղածո հատվածներին,  դրանք իրարից մինչև 2,5-3 կիլոմետր հեռու են գտնվում, դժվար է ասել, թե նրա առանձին հատվածներում իրավիճակն ինչպիսինն է»:



 Պիտակներ
         Տիգրանակերտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb