Ինչպես ուղեղը միացնել համակարգչին՝ ըստ Իլոն Մասկի

Innovation 19.09.2020   22:45   1771

BBC.ru-ի փոխանցմամբ՝ Իլոն Մասկի հիմնադրած NeuraLink ընկերությունը, որը ուսումնասիրում է մարդկային ուղեղը համակարգչի հետ միացնելու հնարավորությունը, դիմել է ԱՄՆ իշխանություններին՝ մարդկանց վրա փորձարկումներ անցկացնելու իրավունք ստանալու խնդրանքով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայացվող համակարգը թույլ է տալիս ուղեղի հրամանների ուղիղ փոխանցումը համակարգչին։ Մինչ այժմ այս համակարգը փորձարկվել է կապիկների վրա: Ըստ Մասկի՝ կենդանիները սովորել են վերահսկել մեքենան ուղեղի միջոցով:

NeuraLink- ի կողմից մշակված սարքը իրենից ներկայացնում է մարդկային մազից բարակ թելիկներին միացված ավելի քան 3000 էլեկտրոդ: Այդ թելիկներն  ի վիճակի են կարդալ նեյրոններից 1000 ինֆորմացիա: The New York Times-ը հստակեցնում է, որ հատուկ ռոբոտը կարի մեքենայի սկզբունքով այս թելիկները «կկարի» ուղեղի մեջ: Դրա համար սկզբում պետք է գանկոսկրի վրա բացել փոքր անցքեր: Հետագայում, ընկերության հաշվարկով, այդ փոքրիկ անցքերը կարվեն լազերի միջոցով:

NeuraLink- ը չի բացատրում, թե ինչպես է համակարգը «թարգմանում» ուղեղի գործունեությունը և ինչպես է սարքը խթանում ուղեղի բջիջները:



 Պիտակներ
         Իլոն Մասկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb