Ինչպես գրանցվել ScanNews կայքում
Հարգելի ընթերցողներ, ScanNews.tv կայքը բոլորին հնարավորություն է տալիս անմիջական կապի մեջ գտնվել կայքի և կայքի պատասխանատուների հետ, առաջարկել և տեղադրել նյութեր, ընթերցողից դառնալ թղթակից կամ լրագրող (իհարկե՝ համապատասխան հոնորարով), ինչպես նաև մասնակցել կայքում տեղի ունեցող քննարկումներին, առաջարկել քննարկման թեմաներ և այլն։ Դրա համար ընդամենը պետք է գրանցվել կայքում։
Կայքում գրանցվելը վայրկյաններ տևող գործողություն է. հավաքելով scannews.tv, մուտք եք գործում կայքի Գլխավոր էջ։
նկ.1
Ամենավերին ձախ անկյունում տեսնում եք (նկ. 1) Մուտք / Գրանցում։ Սեղմում եք դրա վրա և բացվում է նկար 2-րդում ցույց տրված պատուհանը, որտեղ սոցցանցերի լոգո-պատկերներն են։
նկ. 2
Դրանցից որևէ մեկով էլ կարող եք մուտք գործել կամ գրանցվել news-line.am կայքը։
Կայք մուտք գործելուց հետո ամենավերին աջ անկյունում պատկերը փոխվում է (նկ 3.) և ակտիվանում է ձեր պրոֆիլը տեսնելու ու ելքի հնարավորությունը։
նկ. 3
Կայք մուտ գործելու կամ գրանցվելու 2-րդ հնարավորությունը աջ սյունակում գտնվող (նկ.4) ՄՈՒՏՔ ԿԱՅՔ հնարավությունն է։ Մուտք եք գործում կամ գրանցվում նույն կերպ, ինչպես շարադրված էր վերևում։
նկ. 4
Կայքում գրանցվելուց հետո ունենում եք կարգավիճակ։ Կայքում գրանցված օգտատերերը կարող ան ունենալ հետևյալ կարգավիճակները.
- Հյուրեր (եթե մուտք չեք գործել կայք, այլ պարզապես նայում եք),
- Օգտատերեր (եթե գրացված եք կայքում և մուտք եք գործել որևէ սոցցանցի միջոցով),
Ընթերցող, Համակիր, Մոդերատոր, Ադմինիստրատոր կարգավիճակները տրվում են կայքի հետ համագործակցելիս։ Նյութեր տեղադրել ցանկացողները ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ բաժնի միջոցող տեղեկացնում են Ադմինիստրատոր-ին, ստանում նոր կարգավիճակի և աշխատում։ Կայքի հետ համագործակցության արդյունքում հնարավոր են աշխատանքային պայմանագրեր՝ համապատասխան վճարումներով։
Կայքում գրանցվածների կարգավիճակից բխող հնարավորությունների մասին ծանոթացեք ԽՄԲԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ բաժնում։
Նմանատիպ նյութեր