Ինչպես են ոչնչացվում վիրահատված օրգանները

Հարցազրույց 11.04.2021   21:30   4742

Պաթանատոմիան նշանակում է դիահերձում՝ մահացածի հյուսվածքների զննում: Դիահերձման եզրակացությունը կարևոր է այն տեսակետից, որ ամենայն մանրամասնությամբ ճշգրտվում են մահացածի մահվան պատճառները, իսկ վիճակագրական առումով կարելի է պարզել, թե հատկապես ո՞ր հիվանդություններից են ավելի շատ մահացությունները: Թե ինչպե՞ս է ընտրվում դատաժշկի բարդ մասնագիտությանը,  ի՞նչ են արվում վիրահատված օրգանները, ինչ եղանակով են դրանք ոչնչացվում,ScanNews-ի այս և այլ գրավոր  հարցմանն ի պատասխան ՀՀ ԱՆ «ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ից հայտնում են.

Հետաքրքիր է, թե ինչո՞վ է պայմանավորված դատաժշկի բարդ մասնագիտությանը տրված նախապատվությունը: Դետեկտիվ գրքերի ընթերցանությունն ու համապատասխան ֆիլմերի դիտումները կողմնորոշման առումով որոշակի ազդեցություն ունենում են մասնագիտության ընտրության վրա։

Մասնագիտության ընտրության հարցում գրքերի ընթերցանությունը և ֆիլմերի դիտումը կողմորոշվելու մեջ դեր չեն խաղացել: Հիմնական դերը խաղում է հենց մասնագիտության բարդությունը, դժվարությունները, բժշկական մյուս մասնագիտությունների հետ սերտ շփվելը, քրեագիտության մեջ հետաքրքրասիրություն ունենալը, նաև տրամաբանությանը նախապատվություն տալը:

Օրվա ընթացքում մոտավորապես քանի վիրահատություն եք իրականացնում։ Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում արտառոց դեպքերի հանդիպո՞ւմ եք: Հետքրքիր կլինի լսել այդ դեպքերից մի քանիսի մասին:

Մեկ օրվա հերթապահության ընթացքում կարող է կատարվել մինչև 4-5 դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ամեն դեպքն էլ յուրահատուկ է, հետաքրքիր և ամեն դեպքից էլ կարելի է մեկ ավել բան սովորել:

- Թե՛ ինձ, թե՛ մեր ընթերցողներին հետաքրքրում է, թե ինչ են արվում վիրահատված օրգանները, ինչ եղանակով են դրանք ոչնչացվում:

Դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո վերցվում են համապատասխան լաբորատոր ուսումնասիրությունների համար փորձանմուշներ, իսկ ներքին օրգանները դիակի հետ միասին վերադարձվում է հուղարկավորության համար:

ՀՀ-ում դիակների ներքին օրգանների փոխպատվաստման մասին օրենք չկա, հետևաբար դիակների ներքին օրգանները հուղարկավորվում են դիակի հետ:

- Ձեր գործունեության ընթացքում եղե՞լ են դեպքեր, երբ դիահերձման ժամանակ հայտնաբերված ապացույցները բեկումնային նշանակություն ունենան դատական պրոցեսի հետագա ընթացքի վրա:

Այո, դիակների դարաբժշկական փորձաքննության ընթացքում բացահայտվել են բազմաթիվ բռնի մահվան դեպքեր` որոնք ունեցել են մեծ նշանակություն իրականացվող արդարադատության համար:

Պատրաստեց Թամարա Աբրահամյանը


 Պիտակներ
         դիակներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb