Ինչպես է Արսեն Դավթյանը Ռազմիկ Աբրահամյանից ստացած 3 հազար դոլարը դարակից հանում և տալիս իրավապահներին

Իրադարձային 03.02.2020   12:58   178

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։

Ըստ մեղադրանքի` նախկին պաշտոնյան կաշառք է վերցել նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանից։ Այսօրվա նիստում հետազոտվեցին տեսանյութերը, որոնք նկարահանելը լրագրողներին արգելված էր։

Տեսնյութում երևում էր, թե ինչպես է Արսեն Դավթյանը իրավապահների հորդորով դարակից հանում 3000 ԱՄՆ դոլար գումարը, որը իրեն էր տվել Ռազմիկ Աբրահամյանը։ 

Ըստ հետազոտված տեսանյութի` Արսեն Դավթյանը իրավապահներին ասում է, որ ինքը չի իմացել, թե Ռազմիկ Աբրահամյանի կողմից իրեն փոխանցված ծրարում ինչ կա: «Ես չգիտեի ինչ կա ծրարում, պատռել եմ, նոր եմ տեսել»,- ասում է նախկին պաշտոնյան։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:


 



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon