Ինչպես ծնվեց Բեթհովենի «Լուսնի սոնատը»

Աշխարհ 13.05.2020   21:15   1008

Լյուդվիգ վան Բեթհովենի հանճարեղ «Լուսնի սոնատն» առաջին անգամ հանդիսատեսի դատին է հանձնվել  1801 թվականին: Այդ տարիներին հանճարեղ կոմպոզիտորն արդեն վայելում էր իր երկրպագուների մեծ սերն ու հիացմունքը: Բայց հենց այս ընթացքում են կոմպոզիտորի մոտ սկսել ի հայտ գալ լսողական խնդիրներ:  Բեթհովենի լսողությունը սկսել է օր օրի վատանալ: Հիվանդության պատճառը մասնագետները պարզել չէին կարողանում: Շուտով ականջների ցավն ու տանջող խշշոցը սկսել են հանգիստ չթողնել Բոթհովենին:

Իսկ ինչպե՞ս ծնվեց Բեթովենի հանճարեղ ստեղծագործությունը` հանրահայտ «Լուսնի սոնատը»: 1800 թվականին Բեթհովենի կյանքում հայտնվել է երիտասարդ Ջուլիետա Գվիչարդին: Աղջիկը տասնութ տարեկան էր: Նա պաշտում էր երաժշտությունը և բավականին լավ դաշնամուր էր նվագում: Ջուլիետան որոշում է աշակերտել Բեթհովենին: Երեսնամյա կոմպոզիտորը առաջին հայացքից սիրահարվում է գեղեցկուհի Ջուլիետային: Կոմպոզիտորը հիանում էր Ջուլիետայով: Շուտով նրանց միջև մեծ սեր է բռնկվում: Բեթհովենը սկսում է կյանքին այլ աչքերով նայել: Ականջների հիվանդության հետ կապված` այդ ժամանակահատվածում Բեթհովենը խուսափում էր մարդկանցից: Նույնիսկ տանից դուրս չէր գալիս: Բայց Ջուլիետայի հետ ծանոթությունը նոր գույներով է ներկում կոմպոզիտորի կյանքը: Բեթհովենը երազում էր ամուսնանալ գեղեցկուհի Ջուլիետայի հետ: Երջանկությունը պարուրում է կոմպոզիտորին: Ի պատիվ Ջուլիետայի` նա սկսում է գրել «Սոնատ` ֆանտազիայի ոգով» ստեղծագործությունը:

Բայց այս զույգին վիճակված չէր լինել միասին: Այդ սերը հետագայում  սկսում է կեղեքել հանճարեղ կոմպոզիտորին: Շուտով պարզվում է որ Ջուլիետան հաշվենկատ է ու փառամոլ: Նա լքում է կոմպոզիտորին` ամուսնանալով արիստոկրատ կոմս Ռոբերտ Հալլենբերգի հետ: Անկախ այս փաստից` կոմպոզիտորը ողջ կյանքում խելահեղ ու ինքնամոռաց սիրով շարունակում է սիրել Ջուլիետային:

Ջուլիետային նվիրված սոնատը, որը Բեթհովենը սկսել էր գրել սիրով ու հիացմուքով տոգորված, ունեցավ հուսահատ ու ցասկոտ մեղեդիներով լցված շարունակություն ու ավարտ: Այդուհանդերձ, այս ստեղծագործությունը մեծ հռչակ ու հաջողություն ունեցավ: Սոնատի մոգական ելևէջները  հմայում ու դյութում են ունկնդրին:

Բեթհովենի մահից հետո նրա ընկերները նամակներ ու գրություններ են գտնում, որտեղ հանճարեղ կոմպոզիտորը գրում էր, թե իր համար որքան մեծ նշանակություն է ունեցել Ջուլիետան, և որ իրենց բաժանումից հետո իր կյանքը իմաստազրկվել է, դարձել անսեր ու անգույն:

Կոմպոզիտորի մահից հետո  սոնատը «Լուսնի» է անվանում նրա ընկերը` Լյուդվիգ Ռելշտաբը, քանի որ լսելով սոնատի գեղեցիկ մեղեդին, նա ակամա սկսել է պատկերացնել լճակ, որը փայլում է լուսնի շողերի ներքո, որը ժպտում էր երկնքում:



 Պիտակներ
         Բեթհովեն, արվեստի գաղտնիքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb