Ինչպե՞ս սնվել հարբուխի ժամանակ

Իրազեկիչ 25.10.2019   22:05   352
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երբ դուք կամ ձեր սիրելին հիվանդանում է հարբուխով, ուտելիքը դառնում է վերջին բանը, որի մասին կարելի է մտածել։ Անշուշտ, ախորժակի պակասի պատճառով սկսում ենք քիչ սնվել։ Այնուամենայնիվ, պետք է ընդունել ճիշտ սննդի փոքր չափաբաժիններ, որոնք իրենց էներգիայի ու սննդային հավելումների շնորհիվ կօգնեն օրգանիզմին շուտ վերականգնվել։ Ահա մթերքների այն ցանկը, որ խորհուրդ է տրվում օգտագործել, երբ հիվանդացել եք սեզոնային հարբուխով։

Արգանակ: Արգանակը լավագույն «դեղամիջոցն» է հարբուխի ժամանակ, և ամենևին էական չէ` հավի, տավարի, թե բանջարեղենային։ Արգանակով սնվել կարելի է սկսած հարբուխի առաջին իսկ նշանները նկատելիս, մինչև ամբողջովին վերականգնվելը։ Այն օգնում է կանխարգելել օրգանիզմի ջրազրկումը և հանգստացնում կոկորդի ցավը։ 
Հավով ապուր։ Մեկ բաժին հավով ապուրը կապահովի օրգանիզմին անհրաժեշտ երկաթի և պրոտեինի չափաբաժինը, իսկ ապուրում առկա գազարը, նեխուրը սննդային կարևոր հավելումներ են հարբուխով հիվանդի համար։ Հավով ապուր կարելի է ուտել հարբուխի ամբողջ ընթացքում. այն կապահովի օրգանիզմին սնհրաժեշտ ջրի քանակություն և հագեցած կպահի: 

Սխտոր: Սխտորը, որ շատերի կարծիքով առաջին հերթին ուտելիքին սուր համ և հոտ հաղորդելու լավագույն բաղադրիչն է, ի սկզբանե օգտագործվել է այլընտրանքային բժշկության մեջ` որպես ամենատարբեր հիվանդություններ բուժող դեղամիջոց։ Սխտորը կնպաստի դիմադրողականության բարձրացմանը։ Խորհուրդ է տրվում օգտագործել այն հարբուխի առաջին նշանները նկատելիս։

Յոգուրտ: Յոգուրտը ոչ միայն օգնում է մեղմացնել կոկորդի ցավը, այլ նաև ամրացնում է իմունային համակարգը։ Այն պարունակում է մեծ քանակությամբ պրոտեին։ Յոգուրտ ընտրելիս պետք է ուշադիր լինել. ընտրեք միայն բնական յոգուրտ` առանց շաքարային հավելումների։ 

C վիտամին պարունակող մրգեր: Վիտամին C-ն կարևորագույն սննդային հավելում է, որն ամրապնդում է իմունային համակարգը: Օրգանիզմը վիտամինն ավելի հեշտությամբ կլանում է այն մթերքներից, որոնք պարունակում են Վիտամին C, քան դեղահաբերից։ Հենց սա հաշվի առնելով էլ խորհուրդ է տրվում շատ օգտագործել վիտամին C պարունակող մթերքներ` ելակ, ցիտրուսային մրգեր, լոլիկ։

 Կանաչեղեն: Սպանախը, հազարի տերևները և այս դասին պատկանող կանաչեղենը նույնպես մեծապես նպաստում է դիմադրողականության բարձրացմանը։ Դրանք պարունակում են մեծ քանակությամբ C և E վիտամիններ։ Կարող եք պատրաստել տարբեր խյուսեր (smoozy)` համադրելով մրգերի հետ, կամ օգտագործել աղցանի մեջ` համեմելով կիտրոնով եւ ձիթապտղի յուղով։

Բրոկոլի: Մեկ բաժին բրոկոլիի մեջ պարունակող C և E վիտամինները, ինչպես նաև՝ կալցիումը բավական են իմունային համակարգն  ուժեղացնելու համար։ Այն կարելի է օգտագործել ապուրի կամ աղցանի մեջ:

Վարսակ: Հիվանդ ժամանակ մեկ բաժին վարսակի տաք շիլան ամենասննդարար և հանգստացնող ուտեստն է։ Իր մեջ պարունակվող մեծաքանակ E վիտամինի շնորհիվ այն նույնպես համարվում է դիմադրողականությունը բարձրացնող լավագույն մթերքներից մեկը։ Այն պարունակում է նաև պոլիֆենոլ հակաօքսիդանտներ։ Խորհուրդ է տրվում ընտրել ամբողջական վարսակի փաթիլները։

Համեմունքներ: Համեմունքները, ինչպիսիք են պղպեղն ու կոճապղպեղը, խորհուրդ չի տրվում օգտագործել հիվանդության սկզբում, երբ կոկորդում դեռևս նկատելի ցավ կա։ Դրանք կարելի է օգտագործել վերջում շնչառությունը բարելավելու համար:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Webmd
Աղբյուրը՝ Doctors.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         բժշկություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon