Ինչպե՞ս տարբերել ՀԴՄ կտրոնն այլ կտրոններից

Իրազեկիչ 02.12.2019   15:24   244
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ, որը բացատրում է ՀԴՄ կտրոնների տարբերությունն այլ սարքերով տպված կտրոններից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Քաղաքացիները հաճախ մոլորության մեջ են լինում` արդյոք խանութի կամ տնտեսվարող այլ սուբյեկտների կողմից տրամադրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների, թե՞ այլ սարքերի միջոցով տպված կտրոններ: Դրանք արտաքուստ տարբերվում են «դասական» կտրոնից, սակայն դա դեռ չի նշանակում, որ կտրոնները կեղծ են: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ՀՀ օրենսդրությունը թույլատրում է տնտեսվարող սուբյեկտներին ինտեգրել արտաքին կամ առևտրային ծրագրերը ՀԴՄ-ի ծրագրին և արդյունքում կտրոնները տրամադրել ՀԴՄ սարքից տարբերվող սարքի միջոցով:

Այս եղանակով տպված կտրոնները կարող են ունենալ ցանկացած տեսք, օրինակ, ավելի լայն կամ երկար լինել: Սակայն ՀԴՄ կտրոն համարվելու համար պարտադիր է, որ դրանցում արտացոլվեն ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տվյալները: Սպառողներն առավել ուշադրություն պետք է դարձնեն կտրոնի հերթական` ութանիշ համարին (ԿՀ), հարկ վճարողի հաշվառման համարին (ՀՎՀՀ)` նվազագույնը 8 նիշ, տնտեսվարող սուբյեկտի անվանմանը, հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման համարին (ԳՀ)` նվազագույնը 8 նիշ:

Կարևոր է իմանալ, որ ՀԴՄ կտրոններն ունենում են նաև չկրկնվող ֆիսկալային համար` 8 նիշից բաղկացած, որը գեներացվում է հարկային մարմնի կողմից մշակված հատուկ ալգորիթմով: Եթե կտրոնի վրա չկա ֆիսկալային համար, մեծ է ռիսկը, որ այն չի տպվում ֆիսկալավորման ռեժիմում: Հետևաբար նման կտրոնների վերաբերյալ տեղեկատվություն չի փոխանցվում հարկային մարմնի տեղեկատվական համակարգ:

Այս ամենն իմանալով սպառողը կարող է տարբերել ՀԴՄ կտրոնն այլ կտրոններից` ստուգելով պահանջվող տվյալների առկայությունը: Տնտեսվարողներից թերի տվյալներով կտրոններ ստանալու դեպքերի մասին քաղաքացիները կարող են հայտնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին։



 Պիտակներ
         ՀԴՄ կտրոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon