Ինչպե՞ս չկորցնել ընկերոջը տղամարդ-կին հարաբերություններում

Հոգեբանական 08.09.2020   21:30   990

Հոգեբանները գտնում են, որ կին և տղամարդ «ընկեներ» զույգից մեկն ավելին է ակնկալում, քան ընկերությունն է: Երբեմն հրապուրիչ կին տեսնելով, տղամարդն անմիջապես ընկերություն է առաջարկում:

Սիրելի կանայք, հանեք ձեր վարդագույն ակնոցները, եթե ձեզ թվում է, որ ձեր առեղծվածային ընկերը, հրավիրում է միասին ճաշելու, բողոքում է իր և կնոջ հարաբերություններից և ձեր մասին չի մտածում որպես սեքսի օբյեկտի, դուք չարաչար սխալվում եք: Շատ լավ էլ մտածել է, այն էլ մի քանի անգամ:

Սովորաբար, կանանց բավարարում է միայն բանական շփումը, իսկ սեքսի մասին նրանք բոլորովին չեն մտածում: Պարզապես նրանց դուր է գալիս լինել տղամարդկանց ուշադրության գոտում:

Տղամարդու և կնոջ ընկերությունը չափազանց օգտակար է: Երկուսին էլ դուր է գալիս քննարկել հակառակ սեռի «անհասկանալի» վարքագիծը:

Բայց ինչպե՞ս չկորցնել այդ իսկական ընկերոջը, եթե դու ինքդ ես նրան տենչանքով նայում:

Նախ, ինքներդ ձեզ ազնվորեն պատասխանեք. դուք հրապուրի՞չ եք ձեր ընկերոջ համար, որպես զույգ՝ սազում ե՞ք: Հիշեք, երբ տղամարդուն դուր եք գալիս և նա ձեր մեջ կին է տեսնում, ապա նրան ետ չի պահի ձեր ընկերներ լինելու հանգամանքը և նա ձեր հարաբերությունները համառորեն կտեղափոխի այլ հարթություն:

Տղամարդը, որը ձեզ դուր է գալիս, սակայն չի շտապում սիրատածել, ավելի լավ է նրա հետ ընկերական հարաբերություններ պահպանել:

Իսկ ինչպե՞ս դա անել:

1. Շփումը հաճախակի մի դարձրեք: Այն ձեզ համար էլ աննկատելիորեն կարող է վերաճել այլ հարաբերությունների:

2. Նրան հաճախակի մի խնդրեք ձեզ օգնել: Ընկերը, այնուամենայնիվ, ամուսին չէ:

3. Կասեցրեք ձեզ հետ քնելու նրա յուրաքանչյուր փորձը: Ուղղիղ ասեք. «Չեմ ուզում ընկերոջս կորցնել, հանգստացիր»: Սեքսից հետո միշտ ավարտվում է գոյություն ունեցող թեթևությունը, ավաղ...

4. Ընկերոջը մի հրահրեք ձեր բաց շորերով, հպումներով, զգայական համբյուրներով... Եթե ընկերություն եք անում, ապա ձեր խոսակցության թեմաները պետք է լինեն չեզոք, իսկ հանդիպումներն էլ չեզոք վայրում, այլ ոչ թե նրա տանը:

5. Ընդգծեք, որ նրան գնահատում եք որպես ընկեր, գովասանքներ մի արեք նրա մտածելու ունակության, կազմվածքի, քեղեցիկ ձեռքերի և աչքերի մասին: Նրա մեջ կարթնանա որսորդը և նա ձեզ կտանի անկողին և.. այլևս կդադարի ձեզ ընկեր լինել:

Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշ ժամանակ դուք սիրեկաններ եք դարձել, առաջինը դուք հեռացեք: Տպավորություն ստեղծեք, որ ոչինչ չի պատահել, և բարձրաձայն ասեք. «Ամեն ինչ երազ էր, մոռանանք այդ մասին»: Ընդմիջեք շփումը, իսկ հետո ամեն ինչ նորից սկսեք:

Հոգեբանները հավաստում են, որ ամենալավ ընկերներն այն նախկին սիրեկաններն են, որոնց միջև լուրջ հարաբերություններ չեն եղել:
Տղամարդիկ շատ են գնահատում այն կանանց, որոնք մի անգամ քնելով իրենց հետ, երբեք դա չեն կրկնում, և երբեք դրա մասին չեն հիշեցնում:



 Պիտակներ
         տղամարդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb