Ինչու է Իշխան Զաքարյանը հրավիրվել ԱԱԾ

Հրատապ 14.09.2020   18:41   34

Գառնու տարածքում հողատարածքների ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը և գործին առնչվող այլ քաղաքացիներ։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս տեղեկությունը հաստատեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

«Տվյալ հողատարծքների ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով ԱԱԾ է հրավիրվել Իշխան Զաքարյանը և գործին առնչվող այլ անձինք։ Այլ մանրամասներ հայտնել չենք կարող։ Ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասացին ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԱԱԾ են հրավիրվել նաև Իշխան Զաքարյանի որդին, եղբայրը և այլք, իսկ նրանց հրավիրելը կապ ունի Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգու հետ:



 Պիտակներ
         Իշխան Զաքարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb