Ինչով է տարբերվում խուճապը տագնապից

Հոգեբանական 18.10.2020   23:00   149

Խուճապ. Խուճապը փակուղու փոխաբերությունն է, այսինքն` մարդն իր մտքերով իրեն մտցնում է փակուղի, օրգանիզմի համար տարբերություն չկա արդյոք ինչ-որ մեկը ռեալ հարձակվում է, թե այդ ամենը միայն գլխում է: Ախտանիշներն են` ադրենալինի ազդեցությունը: 

Կոնցեռոֆոբիա, հիպոխոնդրիա` կինը գանգատներ ունի ուռուցքով պայմանավորված վախից: Ինչ-որ ժամանակ նա նկատել է, որ իր տղամարդը այնպիսին չէ, ինչպիսին ինքը պատկերացնում էր: Նա ունի ընտանիքի օրինակելի մոդել: Նրա մայրն ու հայրը բարձր բարոյականություն ունեցող մարդկանց օրինակ են:

Այս օրինակը նա ներառում է իր աշխարհայացքի և այսօրվա ընտանիքի մեջ: Սակայն որոշ ժամանակ անց նա հասկանում է, որ սխալվել է ամուսնու ընտրության մեջ, նա չի կարողանում ընդունել այն փաստը, որ իր ընտանիքը այնպիսին չէ, ինչպիսին պետք է լիներ, այսինքն` ինչպես հայրական ընտանիքը:

Առաջանում է հույզ` գրգռվածություն, զայրույթ: Ամուսինը չի գիտակցում կնոջ համոզմունքները, իսկ կինը չի կարողանում գիտակցել, որ ամուսինը չի կարող լինել այնպիսին, ինչպիսին ինքն է կամենում: Եվ որպեսզի չգիտակցի դա, նրա նևրոտիկ անձը ընտրում է որոշում կայացնողի ֆունկցիան: 
Ագորաֆոբիա: Կինը տանից դուրս չի գալիս.

1. Նա մեծացել է առանց հոր: 

2. Ինչպես է ընտրում ամուսնուն՝ ընտրում է այնպիսի տղամարդու, ով կստանձնի պաշտպանի, հենարանի դերը, կաջակցի ամեն հարցում, ում հետ նա կունենա վստահության և ստաբիլության զգացում:  

3. Ինչ-որ պահի կնոջ և ամուսնու միջև եղած հարաբերական տարածությունը մեծանում է:

4. Սեռական հարաբերությունները նույնպես դառնում են ոչ այնքան լիարժեք: 

5. Ի հայտ է գալիս հույզ՝ կարևոր օբյեկտ կորցնելու վախ:  

6. Ամուսինը գնում է գործուղման և կնոջ մոտ սկսվում է առաջին «խուճապի նոպա»՝ նա միաժամանակ զանգահարում է շտապօգնություն և ամուսնուն: Այսպիսով սկսվում է ամուսնու մանիպուլյացիան: 

7. Կնոջ վիճակը կարգավորվում է, երբ վերադառնում է ամուսինը, այստեղ տեղի է ունենում առաջին ագորաֆոբիկ ռեֆլեքսը՝ կինը անգիտակցորեն հասկանում է, որ, երբ ամուսինը իր կողքին է, նա իրեն լավ է զգում:  

8. Կինը սկսում է լուծել իր ներքին անգիտակցական կոնֆլիկտը՝ որևէ առիթ չտալով, որպեսզի ամուսինն իրենից հեռանա (ոչ ոք չի հեռանա հիվանդ կնոջից): Նա երկար ժամանակ պահպանում է ախտանիշը, քանի որ մտածում է, որ երբ ախտանիշն անցնի՝ ամուսինը կհեռանա նրանից: 

Վախ վերահսկողությունը կորցնելուց - Մայրը այս դեպքում մտադիր է, որպեսզի որդին վատը չդառնա, սակայն այդ մտադրությունները ի վերջո բերում են հակառակ արդյունքի: Երեխան մեծանում է անընդհատ գտնվելով մտածմունքների մեջ` արդյոք ես վատը չեմ լինի: Այսպիսով, ձևավորվում է օբսեսիվ- կոմպուլսիվ բնավորություն, և երեխան ամբողջ կյանքի ընթացքում երկմտանքի մեջ է գտնվում՝ արդյոք այս կամ այն իրավիճակում նա վատը չէ: Եթե մարդու կյանքում որոշակի իրավիճակ է վրա հասնում, որտեղ նա իրեն վատ որդի կամ հայր կհամարի, նրա մանկական ներքին լարվածությունը մեծանում է, և այստեղ հոգեկանը օգնության է դիմում հանգամանքներին՝ պարան, դանակներ և այլն:  

Եվ վերջում, ինչով է տարբերվում խուճապը տագնապից: Խուճապը անելանելի իրավիճակում հայտնվելու զգացումն է, իսկ տագնապը՝ երբ տարբեր խնդիրներ սկսում են ճնշել: 

Աղբյուրը՝ zhest.am



 Պիտակներ
         խուճապ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb