Ինչո՞ւ «Վրացական երազանքը» չի առաջադրել Մկոյանին․ Jnew.ge

Աշխարհ 27.07.2020   14:07   181

Հուլիսի 20-ին «Վրացական երազանքը» ներկայացրեց իր մեծամասնական պատգամավորների թեկնածուներին գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և պարզ դարձավ, որ Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքը կներկայացնի Սամվել Մանուկյանը։ JNEWS-ը Հենզել Մկոյանից հետաքրքրվեց, թե ինչու «Երազանքը» չառաջադրեց իր թեկնածությունը, ով Վրաստանի խորհրդարանում է շուրջ 21 տարի:

Ինչո՞ւ «Վրացական երազանքը» չառաջադրեց Ձեր թեկնածությունը:

«Առաջին. դա այն է, որ ասում են իբր 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ բոլոր հեռաուստաընկերություններն ինձ են ցույց տվել, ինչի հետ ես համաձայն չեմ: Ես ղեկավարությանը բացատրել եմ, որ դրանք իմ անձնական թշնամիները չեն, այդ մարդիկ ամբողջ քաղաքում «Երազանքի» դրոշները պատռել են, վերջում ամենավատ ձևով հայհոյանք են տվել «Երազանքի» լիդերներին, հետո գնացել շտաբ են մտել մեքենայով: Ես կուսակցության պատիվն եմ պահել, ես իրենց համար իմ ընտանիքի անդամներին, երեխաներիս եմ զոհաբերել ու հազարավոր դատերի մեջ եմ ընկել, հազարավոր գումարներ եմ ծախսել, բայց արել եմ կուսակցության համար: Սրա համար ինձ պատասխան չեն տվել, որովհետև ես ճիշտ եմ:

Երկրորդ. ինձ ասել են, որ դու զենքը ձեռքդ քայլում ես: Ես ասել եմ, որ ցերեկ օրով ինձ վրա հարձակում է տեղի ունեցել, կան տեսանկարահանող սարքեր, կան մարդիկ, տեսախցիկները վայրկյաններով ցույց են տալիս, թե ով է առաջինը զենք հանում, ինչպես է կրակում, ինչպես է եղբորս որդին գլուխը բռնած փախնում, մահափորձ է եղել, դուք իրեն բալանս եք պահում 18 տարեկան տղայի հետ: Օրը ցերեկով մահափորձ է եղել մեծամասնական պատգամավորի նկատմամբ, իրենք այդտեղ էլ համաձայնվեցին, ասացին՝ ճիշտ է, ով կարող է ճշտի դեմ կռվել:

Երրորդ. ասացին, որ 21 տարվա պատգամավոր ես, երկար ժամկետ է, ես էլ բացատրեցի, որ աշխարհում ասում են ամենաժողովրդավար երկիրն Ամերիկան է, Մաքքեյն սենատոր կա, Լիբերման և այլք, ովքեր ավելի քան 38 տարի սենատոր են: Ես ասացի՝ ժողովուրդն ընդունում է, ինչ կապ ունի դա, իրենք այդտեղ էլ ձայն չհանեցին: Այս պատճառներն են գտել իմ վրա»:



 Պիտակներ
         Տարածաշրջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb