Ինչո՞ւ շատերը չեն կարողանում հրաժարվել քաղցրից

Հոգեբանական 26.03.2020   20:15   694

Ավստրալիայի և Ամերիկայի գիտնականները՝ պրոֆեսոր Լյան-Դար Խվանգի ղեկավարությամբ որոշել են պարզել, թե ինչու մարդկանց մեծամասնությունը չի կարողանում հրաժարվել քաղցրից: Պարզվում է՝ մեր վերաբերմունքը քաղցրավենիքի հանդեպ կապված է նախ և առաջ գեների հետ:

Գիտնականները հետազոտություններ են անցկացրել 243 զույգ հոմոզիգոտ և 452 զույգ հետերոզիգոտ երկվորյակների, ինչպես նաև 511 այլ մարդկանց հետ, ովքեր քույր կամ եղբայր ընդհանրապես չունեն:

Յուրաքանչյուր մասնակցի տրվել է փորձելու 4 տեսակի քաղցր՝ գլյուկոզա, ֆրուկտոզա և դրանց արհեստական տարբերակները՝ ասպարտամ ու DC նեոհեսպերիդին:

Հենց գեներով է բացատրվում այն հանգամանքը, որ տարբեր մարդիկ ունեն քաղցրի տարբեր զգացողություններ: Միևնույն թխվաքծքը կամ կոնֆետը մեկին կարող է չափազանց քաղցր թվալ, մյուսին՝ սովորական: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց` քաղցրից կախում ունենալը 30 տոկոսով պայմանավորված է գեներով:



 Պիտակներ
         քաղցր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon