Ինչո՞ւ են մարդիկ հավատում հորոսկոպներին

Հոգեբանական 09.09.2020   23:30   794

Մարդիկ յուրահատուկ կերպով են ընկալում իրենց անձնային գծերի ընդհանրացված բնութագրերը։

Երբ որոշ մարդիկ կարդում են աստղագուշակության բնութագրեր, հորոսկոպներ, պսևդոհոգեբանական թեստերի արդյունքներ, ապա հակված են վստահել այդ տվյալներին, գտնում են, որ այդ առանձնահատկությունները համընկնում են իրենց անձին։

Սակայն այդ դրույթները ընդհանուր են, անորոշ, այդիսկ պատճառով հարմարեցված են բոլորին։

Ընկալման այս առանձնահատկությունները հոգեբանները կոչում են Բարնումի (կամ Ֆորերի) էֆեկտ՝ ամերիկացի հայտնի շոումեն Ֆինեաս Բարնումի պատվին։

Եզրույթը գիտական շրջանառության մեջ մտցրել է ամերիկացի հոգեբան Ա․ Ֆարնը (որոշ աղբյուրներ պնդում են, որ հեղինակը Պոլ Միլն է)։

Այս էֆեկտը կոչում են նաև Ֆորերի էֆեկտ, քանի որ Բերթրամ Ֆորերը 1948 թ․ առաջին անգամ գիտափորձով ապացուցեց այն։ Ուսանողները լրացրեցին թեստային առաջադրանքը, սակայն իսկական հոգեբանական վերլուծության փոխարեն Ֆորերը նրանց տվեց ընդհանրացված պատասխաններ՝ վերցված հորոսկոպից։

Այնուհետև Ֆորերը խնդրեց մասնակիցներին 5 բալանոց սանդղակով գնահատել ստացված արդյունքների արժանահավատությունը։ Միջին գնահատականը, որը նա ստացավ, կազմում էր 4․26։
Այս էֆեկտը կարելի է բացատրել սեփական անձի հանդեպ ունեցած մեծ հետաքրքրությամբ։ Ընդ որում՝ այս էֆեկտը աշխատում է միայն դրական համոզմունքների ժամանակ։

Աղբյուրը՝ hogebanutyun.am



 Պիտակներ
         հորոսկոպ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb