Ինչո՞ւ է խափանվել մետրոպոլիտենի աշխատանքը

Իրադարձային 30.05.2019   17:50   97
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքում մոտ 40-50 ր առաջ խափանում է տեղի ունեցել, այս տեղեկությունը փոխանցեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

«Խափանումը տեղի է ունեցել Գործարանային կայարանում: Եղել է գնացքի խնդիր, 12 րոպե ուշացում է եղել: Դեռևս քաղաքացիներից ոչ ոք չի բողոքել: Անջատվել են գնացքի լույսերը, այս պահին գնացքն ուղևորվել է դեպո՝ տեխզննման»:

Տաթև Խաչատրյանը նաև հավելեց, որ խափանումը տեղի է ունեցել, երբ գնացքը եղել է ոչ թե թունելում, այլ երթևեկել է բաց հատվածով:

Ավելի ուշ Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը միջադեպի մանրամասների վերաբերյալ հայտարարություն կտարածի:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon