Ինչո՞ւ է միտքս պտտվում քո շուրջ

Մտորման համար 08.04.2021   20:30   61

Ինչո՞ւ է միտքս պտտվում քո շուրջ
Ինչո՞ւ են մոլորակները տենչում իմանալ`
Ինչ է դու լինելը։

Քո բոլոր փափուկ խոստումները,
Վայրի խոստումները
Բառեր էին`
Հավքեր`
Անվերջ թռիչքի մեջ։

Քո շունը դեռ կորած է սառցապատ անտառում,
Ապա թե ոչ` կվազեր դեպի քեզ։

Ինչպե՞ս կարող է նա վազել դեպի քեզ`
Սլանալով ձյան վրա ազնվարյուն տկարությամբ։
Նա դեռ հոտոտում է դարպասներն
Ու օտարների մեջ փնտրում քո հոտը,
Որ շատ լավ է հիշում։

Կա՞ Լուսին քո պատուհանում,
Ծիծաղո՞ւմ է խենթությունը,
Կարո՞ղ ես դեռ վազել ծովափնյա
Խութերի խորքով վար` առանց նրա։

Լուսանկարում ձմեռը
Վտանգված է մեր սերը,
Լուսանկարում ձմեռը
Վտանգված է մեր սերը,
Նստել արթուն ողջ գիշերը, խոսել, ծխել,
Հաշվել մեռածներին ու սպասել առավոտին,
(Կգա՞ն նորից տաք անուններն ու դեմքերը,
Վերջանո՞ւմ է արծաթե անտառը):

Թարգմանությունը անգլերենից՝ Սուսաննա Դանիելյանի


 Պիտակներ
         Ջիմ Մորիսոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb