Ինչո՞ւ է կրճատվելու նախարարությունների թիվը

Քաղաքական 10.01.2019   12:16   242

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախարարությունների թիվը կրճատման հարցին։ Ըստ նրա՝ նպատակը ոչ թե գումար խնայելը, այլ կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը բարձրացնելն է:  
«Մենք համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով։ Ըստ էության, ՀՀ քաղաքացիներից ստացել ենք այդ մանդատը: Մենք կլսենք բոլոր տեսակետները, կկայացնենք առավել բալանսավորված որոշում»,-ասել է Փաշինյանը։
Անդրադառնալով Սփյուռքի նախարարության հնարավոր լուծարմանը, վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ թյուր կարծիք կա, թե ուզում են «խաչ քաշել» Սփյուռքի նախարարության վրա։ «Ընդհակառակը՝ խնդիրը սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները առավել արդյունավետ դարձնելն է: Այս առումով մենք որոշակի մոդել և առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի»։



 Պիտակներ
         նախարարությունների կրճատում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon