Ինչո՞ւ չի ստացվում հիշել երազները

Հոգեբանական 24.03.2020   22:30   393

Երբեւէ մտածե՞լ եք՝ ինչո՞ւ եք Ձեր որոշ երազներ հիշում, իսկ որոշները՝ արագ մոռանում:

Քնի պրոցեսն ավելի բարդ է, քան կարող է շատերին թվալ:  Քնելը միայն անգիտակից վիճակի մեջ ընկնելը չէ: Քնած ժամանակ մարդու ուղեղում բազում հետաքրքիր բաներ են կատարվում, եւ ուղեղի որոշ հատվածներ ակտիվ աշխատում են մեր քնի ընթացքում:

Մեր երազները հաճախ կապում են արագ քնի ֆազայի հետ (Rapid Eye Movement, REM- աչքի արագ շարժում):

Արագ քնի ֆազայում աչքերն արագ թարթվում են, շնչառության եւ սրտի աշխատանքի հաճախականությունը կարող է փոխվել, իսկ մարմինն ընկնում է մի վիճակի մեջ, որը կոչվում է ատոնիա: Գիշերվա ընթացքում սա կարող է պատահել 90 րոպեանոց ալիքներով, որի ընթացքում էլ հենց մենք տեսնում ենք տարատեսակ երազներ:

Թե որքան լավ կամ հեշտությամբ ենք հիշում գիշերը երազում տեսածն արթնանալուց հետո, կախված է նորադրենալին հորմոնի մակարդակից, որն արտադրվում է այն պահին, երբ մարդը վտանգ, սպառնալիք է տեսնում, եւ նրանից ինչ-որ գործողություն է պահանջվում: Քնած ժամանակ նորադրենալինի մակարդակը սովորաբար ավելի քիչ է լինում, քան արթուն վիճակում:

«Սովորաբար ամենավառ երազները մենք տեսնում ենք արագ քնի ֆազայում, երբ նորադրենալինի մակարդակն ուղեղում համեմատաբար ցածր է»,- ասում է Լոզանի համալսարանի բժիշկ Ֆրանչեսկա Սիկլարին:

Ըստ նրա՝ հաճախ մենք քնից արթնանում ենք զարթուցիչի ձայնից, ինչը նպաստում է նորադրենալինի մակարդակի թռիչքի, որի արդյունքում էլ մենք դժվարանում ենք հիշել, թե ինչ ենք տեսել երազում:

Եթե ցանկանում եք հիշել երազները, ապա մասնագետները խորհուրդ են տալիս արթանանալ ոչ զարթուցիչի ձայնից, արթնանալուց հետո չշտապել անկողնուց վեր թռչել ու անցնել առօրյա գործերին, այլ աչքերը փակված վիճակում մի քանի րոպե հնգիստ պառկել:

Աղբյուրը՝  doctors.am



 Պիտակներ
         երազներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon