Ինչո՞ւ 36 հոգանոց ցուցակից բերման են ենթարկել միայն 19-ին․ Փաշինյանը՝ փոխոստիկանապետին

Իրադարձային 18.07.2019   11:36   43
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երեկ Իջևան քաղաքում անթույլատրելի գործողություններ են տեղի ունեցել․ ապօրինի ծառահատումներ իրականացնող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և վնասվածքներ են հասցրել նրանց․ այսպիսով  ապօրինի ծառահատումներ իրականացնող մարդիկ փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը, ուստի միանգամից ասեմ, որ նման ցանկացած փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության. այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին, անդրադառնալով  երեկ Իջևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին, ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նիստին մասնակից Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանին խնդրելով մանրամասներ ներկայացնել միջադեպից։ 

Ոստիկանապետի տեղակալը կառավարությանը տեղեկացրեց, որ մոտ 500 հոգով երեկ փակել են մայրուղին և պահանջել, որ բացեն Դիլիջանում տեղակայված այն անցակետը, որն անհնար է դարձնում ապօրինի հատված ծառերի տեղափոխումը մայրուղով։ 

«Մոտ 500 հոգի փակել էին ճանապարը, ոստիկանները պատ կազմեցին և այդ ժամանակ էլ տեղի ունեցավ բախում․ բողոքավոր հատվածը քարերով, փայտերով մահակներով վնասվածքներ պատճառեցին ոստիկաններին՝ 12 հոգու․ որոնք տեղափոխվել են հիվանդանոց, ևս երկու հոգի էլ տեղափոխվել է Իջանի ԲԿ։ Փառք Աստծո, վնասվածքները լուրջ չէին, 8 հոգի այժմ հոսպիտալացված է Ոստիկանության հոսպիտալում, նրանցից 6-ը դուրս կգրվեն, իսկ 2-ը կմնան հսկողության տակ։ 19 հոգի բերման է ենթարկվել, որոնցից այս պահին 13 ձերբակալված է, իսկ մնացածը բաց են թողնվել ստորագրությամբ»,- երեկ տեղի ունեցած միջադեպից մանրամասներ ներկայացրեց ոստիկանապետի տեղակալը։ 

«Ինչո՞ւ 36 հոգանոց ցուցակից բերման են ենթարկել միայն 19-ին»,-արձագանքել է վարչապետը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Իջևան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon