«Ինչ մեծ դերասան է մեռնում»
«Ինչպիսի մեծ դերասան է մեռնում», — ահա այս վանկարկումով մեր թվարկության 68 թվականին Հռոմի կայսր Ներոնն ինքնասպան եղավ՝ կտրելով սեփական կոկորդը: Ներոնն առաջին պոպուլիստն էր, որ պլեբեյներին դուր գալու և սիրաշահելու համար ծաղրում, նվաստացնում և մահվան էր հասցնում անգամ իր ուսուցիչներին, մտավորականներին, արիստոկրատներին։
Երբ Ներոնը տապալվեր էր խռովարար զորքերի կողմից, նա փորձել է թաքնվել ազատարձակ Ֆաոնի ամառանոցում: Տեղեկանալով, որ սենատը հրամայել է փնտրել նրան, որպեսզի տանջալից մահապատժի ենթարկեն, Ներոնը սկսեց պատրաստվել մահվան, կրկնելով. «Ինչ մեծ դերասան է մահանում» (լատ.՝ Qualis artifex pereo):
Երբ հեծյալները, որոնց հրամայված էր նրան բռնել մոտենում էին ամառանոցին, Ներոնը դիմելով խնդրագրի գծով խորհրդական՝ Էպաֆրոդիտին, «սուրը խրեց իր կոկորդը»:
Ներոնի մահից հետո նրա մնացորդները հավաքվել են ծծմայրեր՝ Էկլոգոյի և Ալեքսանդրայի, և հարճ Ակտայի կողմից, որպեսզի թաղեն «Դոմիցիանոսների հարազատ հանգստարանում, որը գտնվում է Պինչո բլուրի վրա, Մարսյան դաշտի կողմից»:
Նմանատիպ նյութեր