Ինչ է ասել Փաշինյանը Վանեցյանին

Քաղաքական 26.09.2019   14:51   254
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, թե վարչապետը դժգոհ է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի աշխատանքից։

«Ընդհանրապես նշանակովի պաշտոնում հրաժարական չի լինում։ Ընտրովի պաշատոններում է ավելի շատ հրաժարական լինում, իսկ նշանակովի պաշտոններում աշխատաքից ազատում է լինում։ Եվ այս դեպքում ես կարծում եմ, որ պետք է այդ տրամաբանության շրջանակներում նայել»,- ասաց նա։

Գրիգորյանը նշեց, որ հնարավորինս բաց գործընթաց է եղել, վարչապետն ասել է, որ գոհ չի եղել աշխատանքից։ «Այս որոշումն ամբողջովին գտնվում է վարչապետի լիազորության տիրույթում և վարչապետը որոշում է»,- հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինքն է՞լ է կարծում, որ Վանեցյանն իր քայլերով ուսադիրները գցեց աղբամանը, ինչպես վարչապետն է ասում, Արմեն Գրիգորյանը պատաասխանեց․ «Վարչապետն ինչ ասել է, համապատասխանում է իրականությանը, և այս առումով մի շատ կարևոր բան էլ եմ ուզում ֆիքսել։ Ընդհանրապես քննարկվում է արդյոք գերագույն գլխավոր հրամանատար է վարչապետը, թե ոչ։ Գիտեք, որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում նշվել է գերագույն գլխավոր հրամանատար պատերազմական պայմաններում։ Ես կարող եմ հիմա հարց տալ՝ Հայաստանը պատերազմի մեջ է, թե ոչ։ Դա շատ կարևոր է, որ փաստացի մենք պատերազմի մեջ ենք»։



 Պիտակներ
         Վանեցյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon