Ինչ չի կարելի ասել տղամարդուն

Հոգեբանական 26.07.2020   21:45   928

Տղամարդկանց հետ շփման մեջ կանայք հաճախ սխալներ են գործում: Թեժ պահին ասված խոսքը կարող է խոցել հակառակ սեռին և փչացնել հարաբերությունները: Եկեք տեսնենք, թե որ արտահայտություններից է պետք խուսափել տղամարդկանց հետ շփման ժամանակ: Եվ այսպես, չի կարելի տղամարդուն ասել.

Փիսիկս, մռութս, դելֆինչիկս (հասարակական վայրերում)

Բոլոր քաղցր բառերն, իհարկե, հաճելի են, սակայն հասարակական վայրում տղամարդն ուզում է իրեն ավելի տղամարդկային և ուժեղ զգալ: Իսկ քո ասած մռութներն ու փիսիկները դժվար տղամարդկային լինեն: Իսկ եթե նրա ընկերները լսեն, թե ինչպես ես նման կոչականներով նրան դիմում, վստահ եղիր, որ նա կատակների հերոս է լինելու:

Ախր դու խոսք ես տվել

Սկզբից կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում նրան ցույց տալ նման արտահայտությամբ. նրա անպատասխանատվությունը, մոռացկոտությունը, թե ինչ-որ բան անելու անկարողությունը: Բոլոր մարդկանց էլ հատուկ է ժամանակ առ ժամանակ գլուխ գովալ, մի-փոքր ստել, խոստանալ, հետո մոռանալ: Կանանց նման հարցերում ավելի հեշտ են ներում: Իսկ կանայք սիրում են ավելորդ անգամ մեղադրել իրենց տղամարդկանց: Սիրելի կանայք, դա մեթոդ չէ: Եթե ցանկանում եք հիշեցնել, արեք դա առանց մեղադրելու: Եվ հիշեք, որ տղամարդկանց մոտ էլ լինում են պահեր, երբ իրենք այնքան են տարվում այլ գործերով, որ մոռանում են ձեզ տրված խոստումները: Ներողամիտ եղեք: Եթե տղամարդու մոտ ինչ-որ բան չի ստացվում, ամենայն հավանականությամբ նա էլ է դա հասկանում, իսկ ձեր դժգոհությունը միայն ու միայն կիջեցնի նրա ինքնագնահատականը: Արդյո՞ք ձեզ պետք է անհաջողակ տղամարդ… Կասկածում եմ…

Հիմար հետաքրքրություններ ունես

Երբեք անուշադրության մի մատնեք տղամարդու հոբբին, մի վիրավորեք ու պիտակներ մի կպցրեք նրա հետաքրքրություններին: Անգամ եթե դա իրոք հիմարություն է, ասենք թիթեռնիկների հավաքում կամ շաբաթական ձկնորսություններ: Հարգեք ձեր տղամարդուն և նրա հետաքրքրությունները: Եթե ընտրել եք տղամարդուն, ապա ստիպված եք հաշվի նստել նրա հոբբիների հետ նույնպես: Ցույց տվեք նրան, որ կիսում եք նրա հետաքրքրությունները կամ գոնե ընդունում եք դրանք: Եթե բացասաբար վերաբերվեք, ասենք, նրա ֆուտբոլին, նա չի դադարի ֆուտբոլ նայելուց, բայց արդեն նույն հաճույքը չի ստանա: Իսկ միթե դա այն է, ինչ ցանկանում եք պարգևել ձեր սիրելիին:



 Պիտակներ
         տղամարդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb