Իմփիչմենթը վհուկների որսի շարունակությունն է. Թրամփը

Տեսանկյուն 13.01.2021   13:15   39

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններից հետո առաջին անգամ հանրային միջոցառման է մասնակցել։

Երեկ երեկոյան Սպիտակ տան ղեկավարն այցելել է Մեքսիկայի հետ սահմանին կառուցված պաշտպանական պատի հարևանությամբ գտնվող Ալամո քաղաք։ Այցի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահը չի շրջանցել ներքաղաքական թեմաները՝ մասնավորաբար նոր իմփիչմենթի գործընթացը, ինչպես նաև Սահմանադրության 25-րդ լրացման հիման վրա իր վաղաժամ պաշտոնանկության հեռանկարը։

«25-րդ լրացումն ինձ համար զրոյական ռիսկ է պարունակում, սակայն հետագայում այն կարող է բումերանգի պես հարվածել Բայդենին և նրա վարչակազմին։ Ինչ վերաբերում է այդ կեղծ իմփիչմենթին, ապա դա մեր երկրի պատմության ընթացքում արձանագրված ամենածավալուն և անողոք վհուկների որսի շարունակությունն է», - հայտարարում էր Թրամփը։

Դեմոկրատ կոնգրեսականների կողմից՝ խռովության հոդվածով նախաձեռնված իմփիչմենթի հարցը Ներկայացուցիչների տանը քվեարկության կդրվի այսօր երեկոյան։


 Պիտակներ
         Տիգրան Աբրահամյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb