Իմաստուն կինը՝ երջանիկ կինն է

Հոգեբանական 15.04.2019   11:32   126
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Իմաստուն կինը՝ երջանիկ կինն է: Պարզ գաղտնիքներ, որոնք կօգնեն ընտանիքում պահպանել հարմոնիան և փոխըմբռնումը:

1. Բարձրաձայնեք ցանկությունները

Ձեր տղամարդը չի կարող ինքն իրեն գլխի ընկնել, որ Դուք նրանից սպասում եք որոշակի գործողություններ: Ինչպես նաև, նա ոչ միշտ կարող է հասկանալ, թե ինչո՞ւ եք Դուք նեղացել կամ ինչո՞ւ է Ձեր տրամադրությունը ընկել:

2. Մի ստիպեք Ձեր տղամարդուն սիրել Ձեր ընկերուհիներին

Եթե նա չի ուզում Ձեր հետ թեյ խմել խոհանոցում՝ ավելի լավ: Առանձին ընկերներ՝ դա նույնպես լավ է, չէ՞ որ երբեմն օգտակար է ուրախ ժամանակ անցկացնել ընկերուհիների հետ: Իսկ ամուսնու ընկերների շրջապատում տխրել դեռ կհասցնեք:

3. Հաճախակի գրկախառնվեք

Երբեմն մեկ գրկախառնությունը կարող է շատ ավելին ասել, քան բառերը: Առավել ևս, որ գրկախառնությունները ոչ միայն մտերմացնում են, այլ նաև տալիս հոգեկան հանգստություն և վստահություն, որ քեզ սիրում և հասկանում են:

4. Քնելուց առաջ, երբեք մի վիճեք

Նախ և առաջ, որքան էլ որ հրաշալի անցած լինի օրը, կհիշվի հատկապես վերջաբանը: Եվ երկրորդ՝ այն ինչ երեկոյան թվում է ծանրակշիռ, առավոտյան կարող է պարզվել ուռճացված և ոչ իրական:

5. Մի հիշեք անցյալը

Բոլորի մոտ, հարաբերություններում լինում են դժվարություններ: Եթե Ձեր տղամարդը մեղք է գործել, իսկ Դուք արդեն նրան ներել եք դրա համար, այլևս երբեք մի հիշացրեք նրան թե որքան սրիկա է նա և որքան մեծահոգի եք Դուք:

6. Համատեղ ժամանց

Միշտ ժամանակ գտեք սիրելի մարդու համար: Կարևոր չէ ինչով զբաղված կլինեք՝ սեքսո՞վ, թե՞ ծաղիկների խնամքով: Կարևորը, որ Դուք դա կանեք միասին:

7. Մի թաքցրեք Ձեր շնորհակալ լինելը

Նա արել է այն, ինչ Դուք նրան խնդրե՞լ եք: Ի սրտե շնորհակալություն հայտնեք նրան և հաջորդ անգամ նա ավելի շատ բան կանի: Հաճախ ասացեք նրան. «շնորհակալություն» և արեք դա ամբողջ հոգով: Իրականում չէ՞ որ Դուք ունեք պատճառ նրան շնորհակալություն հայտնելու:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         կին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon