«Իմ Քայլը» խմբակցությունը հրատապ նիստ կգումարի

Քաղաքական 27.01.2020   10:50   266

«Իմ Քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:

«Հարգելի քաղաքացիներ,

Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում:

Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ:

Վաղը «Իմ Քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- ասվում է երեկ ուշ երեկոյան հրապարակված հայտարարությունում։

Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը և գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Քննադատության տարափը ստիպել է նրան ջնջել գրառումը։



 Պիտակներ
         «Իմ քայլը»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon