«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորը դիմել է ոստիկանություն

Քաղաքական 13.11.2020   12:33   43

Ժամեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթարբեկյանը գրեց, որ համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ՝ դուրս է գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու է որպես անկախ պատգամավոր։

Ավելի ուշ մամուլում լուրեր տարածվեցին, որ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանի` Պտղնիում գտնվող առանձնատան տարածքի մոտ մի քանի սև ավտոմեքենաներով տղաներ են գնացել։ Աղբյուրի տեղեկություններով, նրանք փնտրում են պատգամավորի տունը։

«Գիշերը մարդիկ են մեքենայով մոտեցել, ես տանը չեմ եղել, տանը եղել են իմ մտերիմները։ Տարօրինակ պահվածք են ցուցաբերել գիշերը ժամը 1-ին 5 մեքենայով դարպասի դեմը հավաքվելով ու թաքուն ներս նայելով։ Ոստիկանություն եմ զանգահարել։

Ոստիկանությունը եկել է, իմ մտերիմներին հանձնարարել եմ, տեսախցիկներով կարող եմ իմ առանձնատանը հետևել, որ դուռը բացեն, բացել են, պարզվել է՝ տասից ավելի մարդ է եղել, որոնց մեջ մեր խմբակցությունից Սիմիդյանն Հակոբն ու Սարգսյան Հայկն են, ուզեցել են ինձ տեսնել, ասել են, որ տեղում չեմ, պետք լինի՝ վաղը զանգահարեք, տեսեք»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Աթաբեկյանը։

Ամբողջական՝ սկզբնաղբյուր կայքում։


 Պիտակներ
         Վարդան Աթարբեկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb