«Իմ քայլը» խմբակցության ևս մեկ պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով

Իրադարձային 29.06.2020   14:03   39

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Համբարձումյանը նշեց, որ թեստի պատասխանը դրական է, բայց առողջական գանգատներ չունի:

«Կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է եղել, բայց ինձ շատ լավ եմ զգում: Հիմա հիվանդանոցում հետազոտություն եմ անցնում»,- ասաց Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում կորոնավիրուսով  վարակված են Արեն Մկրտչյանը, Հակոբ Սիմիդյանը, Քրիստինե Պողոսյանը և Վիկտոր Ենգիբարյանը:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb