«Իմ քայլը» կողմ քվեարկեց բանկային գաղտնիքի մասին օրինագծին

Քաղաքական 09.12.2019   11:03   543

ԱԺ այսօրվա նիստում քվեարկության է դրվել բուռն քննարկման արժանացած բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագիծը, որով ԿԲ-ն առաջարկում էր չհրապարակել անպարտաճանաչ պարտատերերի անունները։

 Բոլոր խմբակցությունները դեմ արտահայտվեցին, իսկ այսօր քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց.

«Բանկային գաղտնիքի մասին նախագծում ԿԲ-ն չի ներառել անպարտաճանաչ պարտատերերին առնչվող հարցը, ինչն «Իմ քայլի» համար սկզբունքային մոտեցում է, առաջին ընթերցմամբ կողմ կքվեարկենք՝ պայմանով, որ առաջարկությունները, որ կներկայացնի խմբակցությունը, ներառվեն նախագծում»:

55 կողմ, 36 դեմ, 2 ձեռնպահ ձայներվ նախագիծն ընդունվեց:


 Պիտակներ
         «Իմ քայլը»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb