«Իմ քայլը» հանդիպել է Արսեն Ջուլֆալակյանի հետ

Քաղաքական 14.09.2020   15:06   37

«Փաստինֆո»-ի տեղեկություններով սեպտեմբերի 13-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է օրերս մանդատը վայր դրած պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և խմբակցության այլ պատգամավորներ։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Արսեն Ջուլֆալակյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինչ հարցեր են քննարկել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին՝ նշելով, որ նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները՝ նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: «Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը»,- հայտարարել է Ջուլֆալակյանը:

Նրա այս քայլն անակնկալ է եղել «Իմ քայլը» խմբակցության համար, եւ հանդիպմանը քննարկվել են հենց նրա հայտարարությանը վերաբերող հարցեր։



 Պիտակներ
         Արսեն Ջուլֆալակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb