«Իմ քայլը» ձեռնպահ կքվեարկի վարչապետի ընտրության քվեարկությանը

Քաղաքական 03.05.2021   14:40   58

«Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է քննարկել  «Լուսավոր Հայաստան»-ի մշակած հայտարարության տեքստը, որին միանալով քաղաքական ուժերը պետք է արձանագրեն, որ քարոզարշավի ընթացքում ատելության խոսք չեն օգտագործելու:

Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկմանն իր ելույթում:

««Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է այդ տեքստը քննարկել»,-ասաց Սիմոնյանը:

Նա «Իմ քայլը» խմբակցության անունից նաև շնորհավորեց Մամուլի ազատության օրվա առիթով: «Պետք է արձանագրենք, որ հեղափոխությունից հետո ՀՀ-ում մամուլի ազատությունը գրանցել է թռիչքաձև աճ: Այդ արձանագրումն արել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունը, հավատարիմ մնալով,  քաղաքական պայմանավորվածություններին, ձեռնպահ կքվեարկի վարչապետի ընտրության քվեարկությանը:


 Պիտակներ
         «Իմ քայլը»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb