«Իմ քայլի» պատգամավորը լքում է խմբակցությունը

Քաղաքական 13.11.2020   07:26   20

Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանը` հայտարարություն է տարածել, որով հայտնում է, թե լքում է «Իմ քայլը» խմբակցությունը։

«Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ՝ հայտարարում եմ.

1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։

2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։

Աստված մեզ պահապան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա։


 Պիտակներ
         «Իմ քայլը»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb