«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը

Հրատապ 25.09.2020   12:48   52

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը. Նա համապատասխան դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

Այս առնչությամբ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը սեպտեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:



 Պիտակներ
         Գայանե Աբրահամյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb