«Իմ քայլ»-ից Քրիստինե Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով. խմբակցությունից շատերը ինքնամեկուսացել են

Իրադարձային 24.06.2020   14:41   232

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ թեստի դրական պատասխանը ստացել է հունիսի 23-ին:

«Երեկ ուշ ժամի հաստատվել է թեստը: Պատկերացում չունեմ, թե ինչպես եմ վարակվել, սարսափելի տխրում եմ այդ պատճառով, որովհետև չգիտեմ, թե ով էր ինձ նման պահպանում կանոնները. գնացել եմ Ազգային ժողով, եկել եմ տուն, դիմակով եմ եղել, ախտահանիչներով, այնտեղ շփումներ չեմ ունեցել, իմ սենյակում եմ եղել, չգիտեմ, թե որտեղից կարող եմ վարակված լինել»,- ասաց Պողոսյանը:

Նշենք, որ մամուլում արդեն գրվել է, որ Ազգային ժողովի այսօրվա նիստից մեծ թվով պատգամավորներ կան բացակա, և պատճառը հենց նրանց ինքնամեկուսացումն է:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb