Իմ երկիրը փորձանքի մեջ. ԱՀԿ ղեկավար

Աշխարհ 08.01.2021   15:00   70

ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, որն ամենաբարձրաստիճան տիգրացին է, օրերս խոսել է «անձնական ցավի» մասին․ իր հայրենիք Եթովպիայում մոլեգնող, սրվող հակամարտության մասին: Այս մասին գրում է Al Jazeera-ն։

«Բացի COVID-ից, 2020 թվականը շատ դժվար էր ինձ համար, քանի որ իմ երկիրը փորձանքի մեջ է», -  ասել Գեբրեյեսուսը։

Նա նշել է, որ շատ հարազատներ ունի անհանգիստ տարածաշրջանում, «այդ թվում՝ իմ կրտսեր եղբայրը, և ես չգիտեմ, թե որտեղ են նրանք»:

«Ասես COVID-ը բավարար չէ, ես այդ անձնական ցավն էլ ունեմ։ Ես անհանգստանում եմ ամբողջ երկրի համար։ Ես չեմ կարող անհանգստանալ միայն իմ կրտսեր եղբոր կամ իմ հարազատների համար, քանի որ իրավիճակը վատթարանում է», - ասել է ԱՀԿ ղեկավարը:

Անցյալ տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը նոյեմբերի 4-ին զորքեր մտցրեց Տիգրայի հյուսիսային շրջան՝ ասելով, որ գործողությունը պատասխան է տարածաշրջանային կառավարող կուսակցության՝ Տիգրայի ժողովրդական ազատագրական ճակատի կողմից դաշնային բանակի ճամբարների վրա ենթադրյալ հարձակումներին ( TPLF):

Տիգրայը Եթովպիայի ինը շրջաններից մեկն է։ Այն հյուսիսում սահմանակից է՝ Էրիթրեայի, արևմուտքում՝ Սուդանի, արևելքում՝ Աֆարի, իսկ հարավում՝ Ամհարայի շրջանի հետ: Այն ունի 5մլն-ից ավել բնակչություն։

Միջազգային ճգնաժամային խմբի հետազոտական կենտրոնի տվյալներով, Տիգրայի մարտերը հանգեցրել են հազարավոր զոհերի։ Տասնյակ հազարավոր փախստականներ անցել են Սուդանի սահմանը:


 Պիտակներ
         ԱՀԿ ղեկավար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb