«Իմ բախտը պարզապես բերել է, որ հայ եմ». Քիմ Քարդաշյան

Մարդիկ 30.10.2020   20:00   85

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հերթական անգամ հայտարարել է, որ հպարտանում է իր հայ լինելով:  

Քարդաշյանը «Ինստագրամի» իր էջի «Սթորի» բաժնում ցույց է տվել իր ծննդյան տոնի առիթով ստացած նվերները, այդ թվում բլուզներ, որոնց վրա գրված են. «Ես չեմ խնդրել հայ լինել, իմ բախտը պարզապես բերել է»:

Հեռուստաաստղն իր 190 մլն հետևորդներին այս գրվածքով բլուզները ցույց տալիս ասում է. «Եվ դա ճիշտ է»:

Հիշեցնենք՝ Քիմ Քարդաշյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցել 1 մլն դոլար:


 Պիտակներ
         Քիմ Քարդաշյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb