Իմ անունից տարածվում են կեղծ հայտարարություններ. Արթուր Բաղդասարյան

Քաղաքական 02.12.2020   12:15   54

«Օրինաց երկիր» կուսակցության հիմնադիր Արթուր Բաղդասարյանը հայտարարություն է տարածել.

«Սիրելի Հայրենակիցներ։ Իմ անունից տարածվում են կեղծ հայտարարություններ, ինչը միարժեք դատապարտելի է։ Երբ կորոշեմ վերադառնալ ակտիվ քաղաքականություն կտեղեկացնեմ ինքս իմ էջում կամ կիրազեկեմ մամլո ասուլիսով։

Թերևս սպասելի էր նաև տարիներ, որ լռությունից հետո մի հարցազրույցը կարող էր նման ալեկոծում առաջացնել։ Կրկնում եմ՝ ես դուրս եմ ակտիվ քաղաքականությունից և իմ դիրքորոշումներն եմ ներկայացրել որպես պետական գործի»:

Նշենք, որ այսօր հայտարարություն էր տարածվել, որ Արթուր Բաղդասարյանը Արթուր Բաղդասարյանը միանում է վարչապետի հրաժարականը պահանջող կուսակցություններին, որի համար հանդիպել է Արթուր Վանեցյանին:

Իր հերթին Հայրենիք կուսակցությունը հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ Վանեցյանի և Բաղդասարյանի միջև հանդիպում տեղի չի ունեցել:


 Պիտակներ
         Արթուր Բաղդասարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb