Իլոն Մասկը Տեխասում նոր քաղաք կկառուցի

Աշխարհ 03.03.2021   20:10   56

Tesla և  SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ նոր քաղաք է կառուցելու Տեխասում։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ «Կստեղծեմ Սթարբեյս քաղաքը Տեխասում»,- գրել է Մասկը։

Այն լինելու է տարածքով շատ ավելի մեծ, քան Բոկա-Չիկա ավանը, որտեղ գտնվում է SpaceX-ի տիեզերակայանը։

Նշենք՝ անցյալ տարվա վերջին Մասկը Կալիֆորնիայից տեղափոխվել էր Տեխաս։


 Պիտակներ
         Մասկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb