Իլոն Մասկը չի ընդունում աշխատանքային վիզաների տրամադրումը դադարեցնելու ԱՄՆ-ի որոշումը

Աշխարհ 24.06.2020   22:45   293

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը քննադատել է աշխատանքային վիզաների մի շարք տեսակների տրամադրումը դադարեցնելու Վաշինգտոնի որոշումը։

«Բացարձակապես համաձայն չեմ այդ միջոցառման հետ․․․ Վիզային բարեփոխումն իմաստ ունի, սակայն սա չափազանց մասշտաբային է»,-գրել է Մասկն իր թվիթերյան էջում։

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունների որոշման քննադատությամբ է հանդես եկել Twitter-ը՝ հայտարարելով, որ որոշումն անհեռատես է և խարխլում է ԱՄՆ տնտեսական հզորությունը։

Նախօրեին Դոնալդ Թրամփը հրահանգել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը դադարեցնել  H-1B, H-2B, J և L կատեգորիաների վիզաների տրամադրումը։



 Պիտակներ
         Իլոն Մասկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb