Իկեր Կասիլյասը սրտի կաթվածից հետո կարող է դառնալ Իսպանիայի ֆեդերացիայի նախագահ

16.01.2020   21:06   421

Ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից մեկը՝ Իկեր Կասիլյասը, կարող է դառնալ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահarmtimes.com-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում են իսպանական լրատվամիջոցները:

Նշում են, որ Մադրիդի «Ռեալի» լեգենդար ավագն Իսպանիայի առաջնության՝ Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի թեկնածուն է:

Տեբասը, որը վերջին շրջանում որոշակի հակասություններ է ունեցել գործող նախագահ Լուիս Ռուբիալեսի հետ, տեւական ժամանակ է՝ փորձում է հասկանալ՝ ով կարող է հարմար տարբերակ լինել: Նրան համոզել են, որ միայն Կասիլյասը կարող է այս պայքարում հաղթել Ռուբիալեսին:

Ըստ լրատվամիջոցների՝ Տեբասն ամեն կերպ փորձում է համոզել Կասիլյասին: Ընդգծվում է, որ 38-ամյա ֆուտբոլիստի համար սա հեշտ որոշում չէ, քանի որ առաջարկն ընդունելը կնշանակի վերջնականապես ավարտել ֆուտբոլային կարիերան: Հիմա նա պորտուգալական «Պորտուում» է, սակայն չի խաղում: 2019-ի մայիսին սրտի կաթված տանելուց ու վիրահատությունից հետո նա սկսել է մարզվել, բայց՝ թեթեւ: Այս պահին կապող օղակ է թիմի ու ակումբի ղեկավարության միջեւ: Մյուս կողմից, սակայն, կարիերան ավարտելու որոշում էլ չի կայացրել:

Նշվում է, որ, եթե Կասիլյասը համաձայնվի, ընտրություններն իսկական մենամարտ կլինեն գործող նախագահի ու իսպանական ֆուտբոլի պատմության ամենախարիզմատիկ ֆուտբոլիստներից մեկի միջեւ, իսկ եթե հրաժարվի, Ռուբիալեսը կլինի միակ թեկնածուն, առանց խնդիրների կվերընտրվի եւ կպաշտոնավարի 2020-24 թթ.: Ընտրությունները նախատեսված են մարտ ամսի 2-րդ կեսին:



 Պիտակներ
         Իկեր Կասիլյաս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon