Իկեր Կասիլյասը կառաջադրվի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Սպորտ 13.02.2020   20:06   1376

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը կառաջադրվի Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, հայտնում է Cadena Ser-ը։

Պորտուգալական «Պորտուն» ներկայացնող լեգենդար դարպասապահը հանդիպումներ է ունեցել նախկին թիմակիցների հետ Իսպանիայում և ստացել նրանց աջակցությունը։

Ֆեդերացիայի նախագահի ընտրությունը տեղի կունենա այս տարվա աշնանը։

Հիշեցնենք, որ 2019թ․ գարնանը սրտամկանի կաթված ստանալուց հետո Կասիլյասը նոյեմբերին վերսկսել էր մարզումները, սակայն սպասվում է, որ նա շուտով կավարտի կարիերան։



 Պիտակներ
         Իկեր Կասիլյաս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon