Իջևանում մեքենա է այրվել

Պատահարներ 20.01.2021   13:53   51

Հունվարի 20-ին` ժամը 11։11-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի  Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:25-ին, մարվել՝ 11:35-ին:  Այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb