ԻԻՀ նախագահ. Թույլ չենք տա ահաբեկիչները տեղակայվեն Իրանի սահմանների մոտ

Աշխարհ 07.10.2020   15:34   27

Չորեքշաբթի սեպտեմբերի 7-ին կայացած Իրանի կառավարության նիստում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, նշելով, որ երկրի քաղաքների ու գյուղերի անվտանգությունը խիստ կարևոր է, հավելել է.  «Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներում ես բարձրացրել եմ Իրանի տարածքների և սահմանների անվտանգության հարցը:
Նշելով, որ այս հակամարտությունը կրակի, պատերազմի ու արյան միջոցով չի լուծվելու, Իրանի նախագահ Ռոհանին ընդգծել է, որ Իրանը պատրաստ  է աջակցել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ռոհանին հավելել է. «Մենք լավ հարաբերություններ ունենք  հարևան երկու երկրների հետ և Բաքվին ու Երևանին կոչ ենք անում  ուշադիր լինել հարգել՝ մեր երկրի սահմանային անվտանգությունը:  
Իրանի նախագահը հավելել է.  «Մենք տարիներ շարունակ կռվել ենք ահաբեկիչների դեմ  և թույլ չենք տա, որպեսզի ահաբեկիչները տեղակայվեն Իրանի սահմանների մոտ»:
Ռոհանին  հավելել է. «Եթե որևէ ուժ, ցանկացած պատրվակով փորձի ահաբեկիչներին Սիրիայից կամ այլ կետերից  տեղափոխել Իրանի սահմանների մոտ, ապա դա Թեհրամի  համար անկասկած անընդունելի կլինի, քանի որ մենք երկար տարիներ Իրաքում, Սիրիայում  և Լիբանանում պայքարել են ահաբեկչության դեմ: 
ԻԻՀ նախագահն  հավելել է. «Անձամբ այ մասին հստակ խոսել եմ Հայաստանի և Ադրբեջանի մեր հարևան երկրների ղեկավարների հետ»:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb