ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի. Իրանը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը

Աշխարհ 07.10.2020   10:59   28

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ ավարտը, ընդգծել է. «Իրանը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»:

Իրանի Նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի սեպտեմբեռի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում, մտահոգություն հայտնելով հակամարտության մեջ այլ երկրների հնարավոր ներգրավվածության և հակամարտությունը տարածաշրջանային պատերազմի վերածվելու հավանականության կապակցությամբ, հավելել է. «Տարածաշրջանի անվտանգությունը, կայնությունը հատկապես Իրանի հյուսիսային սահմանների կարևոր են Թեհրանի համար, և այս հակամարտությունը և սահմաններում տիրող անապահովությունը չպետք է հնարավորություն ստեղծեն ահաբեկչական խմբավորումների ներթափանցման համար»:

Ընդգծելով Ադրբեջանի ու Հայաստանի հետ սահմանակից իրանական գյուղերի բնակիչների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը, Ռոհանին մտահոգություն հայտնեց երկու երկրների միջև սահմանային բախումները քաղաքներում տարածվելու կապակցությամբ: Նա ասել է. «Այս պատերազմն ու հակամարտությունը չպետք է վերածվեն քաղաքներում մղվող պատերազմի: Դա հանգեցնում է բնակչության տեղահանության և խաղաղ բնակիչների սպանության, ինչը շատ ցավալի ու վտանգավոր է»:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb