ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Խաթիբզադե. Ցավում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ

Աշխարհ 12.10.2020   11:12   22

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակը ցավ է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայացած հրադադարի պայմանավորվածության խախտման կապակցությամբ:
Արձագանքելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի պայմանավոռվածության խախտման դեպքերին հոկտեմբեռի 12-ին Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանն ափսոսում է հրադադարի պայմնավորվածության խախտման համար և   հակամարտող կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել և խուսափել կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին հրթիռային հարվածներ հասցնելուց: 
Խաթիբզադեն  դատապարտելով քաղաքների  և բնակելի տարածքների հրթիռակոծությունը  և խաղաղ բնակիչների սպանությունը:
Նա հավելել է, որ Իրանը կրկին կոչ է անում հակամառտող կողմերին պահպանել հրադադարը և վերսկսել բանակցությունները միջազգային իրավունքի շրջանակներում, միմյանց տարածքային ամբողջականություն հարգելով և գրավված տարածքները հանձնելով:
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է Թեհրանի պատրաստակամության մասին` աջակցել  Բաքու-Երևան բանակցություններին` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb