ԻԻՀ ԱԳՆ խոսնակ. Իրանի համար անընդունելի է ռազմագերիների գլխատումը և անմեղ մարդկանց սպանությունը

Աշխարհ 20.10.2020   10:16   44

ԻԻԳ ԱՀՆ խոսնակն անդրաղառնալով ղարաբաղհյան հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողություններին, ասել է. «Իրանն ընդունելի չի համարում ղարաբաղյան հակամարտության ժամանակ մարդկանց գլխատումը՝ թաքֆիրական ահաբեկիչների ոճով»:
Հոկտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով  ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության և նրանց կողմից  գերիների գլխատումն ու գնդակահարությունը նկարահանելու և համացանցում տարածելու վերաբերյալ հարցին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Այն ֆիլմը, որ հրապարակվել է, սարսափելի է  և եթե դա իրականություն լինի, ուրեմն դա կլիրնի այն, ինչ մենք տեսել ենք Սիրիայում»:
Սաիդ Խաթիբզադեն հավելել է. «Մեզ անհանգստացնում են տարածաշրջանի իրադարձությունները: Մենք կողմերի հետ շարունակական կապի մեջ ենք և կարևորում ենք խաղաղ բակիչների, անմեղ մարդկանց ու ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը»:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ընդգծել է. «Ղարաբաղի հարցի կապակցությամբ մենք համոզված ենք, որ միջոցը չի կարող արդարացնել նպատակները և մեզ համար ընդունելի չէ գլխատումը, քաղաքների ավերումը և անմեղ մարդկանց սպանդը»:
Այնուհետև Խաթիբզադեն ասել է. «Մենք ղարաբաղյան հակամարտության երկու կողմերին ասել ենք, որ թույլ չտան հակամարտությունը կառավարել դրսից: Մենք, տարածածաշրջանի այլ երկրների նման, փորձում ենք օգնել ճգնաժամի լուծմանը և մեկ անգամ ևս կարևորում ենք  անմեղ մարդկանց և խաղաղ բնակիչների ապրելու իրավունքը հարգելը»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb