ԻԻՀ ԱԳ փոխնախարարը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու Իրանի նախաձեռնության մասին

Աշխարհ 28.10.2020   10:57   39

Երեքշաբթի հոկտեմբերի 27-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված Իրանի կողմից պատրաստված նախագծին, հայտարարել է. «Թեհրանը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ,   Սեյեդ Աբբաս Էրաղչին հայտարարել է, որ իր այցը Բաքու, իրականացվել է ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ազդեցություն ունեցող երկրներ այցերի շրջանակներում:
Նա նշել է. «Իրանի նախաձեռնության նպատակն է լուծել այս հակամարտությունը և հասնել կայուն խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի  միջև ու նաև տարածաշրջանում»:

Նա հավելել է. «Փոքրամասնությունների իրավունքների   և հումանիտար իրավունքի պաշտպանությունն Իրանի նախաձեռնության մյուս կետերից են»:

Էրաղչին հավելել է, որ հակամարտության ավարտը և խաղաղությունն հաստատելու նպատակով միջնորդ երկրների օգնությամբ բանակցություններ սկսելն, Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնության մյուս առանցքն է:

Այցի ընթացքում, Էրաղչին հանդիպելու է Ադրբեջանի Փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի օգնական Հեքմաթ Հաջիևի և  այլ պաշտոնատար անձանց հետ:

Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումից հետո Իրանի փոխարտգործնախարար Է րաղչին կմեկնի Մոսկվա և Երևան, այնուհետև Անկարա ՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի նախաձեռնությունը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb