Իգիթյան․ «Մեր հասարակությունը վաղուց պատրաստ է խաղաղության»

Քաղաքական 17.01.2019   14:18   237

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ նշված Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին խաղաղության  պատրաստելու մասին ձևակերպմանը։ Ըստ պատգամավորի՝ Հայաստանի հասարակությունը վաղուց պատրաստ է խաղաղության։ Իսկ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու մասին դրույթը գալիս է Վիեննայի պայմանավորվածությունից։
Արդյո՞ք ՀՀ նոր իշխանությունները հաստատակամ են Վիեննայի և Սանկտ Պետեբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցում, քանի որ տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ նոր իշխանությունը հրաժարվել է պնդել Ադրբեջանին կատարել այդ պայմանավորվածությունները։ Ի պատասխան Իգիթյանն ասել է․ «Չկա այդպիսի տպավորություն, կան այդպիսի ինֆորմացիոն հոսքեր, որոնք գալիս են նախկին իշխանություններից, որոնք ուզում են, որ նման բան լինի։ Իրականում նման բան չկա, որովհետև բոլոր հանդիպումներն ուղղված են Վիեննայի պայմանավորվածությունների իրականացմանը։ Նույնիսկ այս հանդիպումը կոչված էր բանակցությունների համար մթնոլորտ ստեղծելուն»։

 



 Պիտակներ
         ԼՂ հակամարտություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon